Անհետացել են արժեքավոր որմնանկարները

arm138258684287Պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում ներառված Ջանփոլադյանի թատրոնի (Սպայի տուն) երեսաշարերն ու որմնանկարներն անհետացելեն: Դրանց պահպանման պատասխանատվու­թյունն ստանձնել էր «Ռենկո Արմէստեյտ» ՍՊԸ-ն:

Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու հավելում, որ շենքը, կառավարության կողմից «հանրային գերա­կա շահի» տարածք ճանաչվելով, քանդվել է 2005 թվականին: Նրա տեղում «Ռենկո»-ն «Պիացա Գրանդե» բիզնես կենտրոնը կառուցեց՝ շենքի քա­րերն ու որմնանկարները պահպանելու պայմանա­գիր կնքելով Մշակույթի նախարարության հետ: Թերթի թղթակցի՝ պահպանված քարերն ու որմնանկարնե­րը լուսանկարելու բազմաթիվ պնդումներին ի պա­տասխան, «Պիացա Գրանդե»-ից պատասխանել են, որ այդ տարիներին տնօրեն աշխատած անձը վաղուց Իտալիայում է, իսկ հիմա ընկերությունում ոչ ոք տեղեկություն չունի հուշարձանի մասունքներից:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:

 


Այս թեմայով