Home » սլայդ » Անհարկի շահարկում են Ծառուկյանի անունը. Վրաստան ցեմենտ չի արտահանվում

Անհարկի շահարկում են Ծառուկյանի անունը. Վրաստան ցեմենտ չի արտահանվում

Gagik-Tsarukyan«Հայկական Ժամանակ» օրաթերթը այսօր իր հրապարակումներից մեկում ներկայացրել էր տեղեկատվություն, ըստ որի «Արարատցեմենտ» ընկերությունը Վրաստանում ցեմենտն ավելի էժան է վաճառում, քան Հայաստանում: Այս խնդրի կապակցությամբ Politik.am-ը զրուցեց «Արարատցեմենտ»-ի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ: Իվետա Տոնոյանը մեզ հետ զրույցում հերքեց լուրերը և վստահեցրեց, որ «Արարատցեմենտ» ընկերությունը 2015 թվականի մայիս ամսից Վրաստան ցեմենտ չի արտահանել.««Հայկական Ժամանակ» օրաթերթում այսօր տեղ գտած հրատարակումն այն մասին, թե իբր Արարատցեմենտ գործարանի արտադրանքը Վրաստանում ավելի էժան է վաճառվում քան Հայաստանում՝ լիովին չի համապատասխանում իրականությանը: Նախ՝ դա Արարատցեմենտ գործարանի արտադրանքը չէ, այլ կեղծված արտադրանք է, քանի որ Արարատցեմենտի արտադրանքը տարածաշրջանում լավագույնն է և քիչ չեն այդ բրենդի անվան տակ իրենց անորակ ապրանքն իրացնել ցանկացող անբարեխիղճ գործարարները: Այդ խնդրի հետ մենք բազմիցս ենք բախվել: 2-րդ՝ Արարատցեմենտ գործարանն իր արտադրանքը վերջին անգամ 68 տոննա ծավալով Վրաստան արտահանել է նախորդ տարվա մայիս ամսին՝ մեկ տոննան 80 դոլար սակագնով, որը Հայաստանում ցեմենտի բացթողման արժեքն է՝ առանց ԱԱՀ-ի: 2015-ի մայիսից հետո մենք Վրաստան արտադանք չենք արտահանել»,ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ չփորձեն մութ սենյակում կատու որոնել և անհարկի շահարկել գործարանի և Գագիկ Ծառուկյանի անունը:

Դիտվել է 168 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy