Անհայտ կորած 16-ամյա քաղաքացուն գտել են Այնթափ համայնքում

Արարատի մարզի Եղեգնավան գյուղի կորած համարվող 16-ամյա բնակչին գտել են Այնթափ համայնքում, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 28-ին, ժամը 22:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Եղեգնավան գյուղի Շիրվանզադե փողոցի թիվ 44 տան բնակիչը (Ի. Ա., 2002 թ.) հունիսի 28-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, տանից դուրս է եկել և չի վերադարձել:

Այս թեմայով