Անհայտ կորած զինվորի հեռախոսին պատասխանել է ադրբեջանցի

12512740_1054567581256414_6708394025298822207_nԼեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը նոր տվյալներ է ներկայացրել հայկական կողմի կորուստների վերաբերյալ:Մասնավորապես, ապրիլի 1-ից շփման գծում սկսված բախումների հետևանքով հայկական կողմը կորցրել է 20 զինծառայող, վիրավորվել է 72-ը, 26 անհետ կորած:

Մեր տեղեկություններով անհետ կորած զինծառայողների շարքում է նաև Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ 19-ամյա Բորիս Օզմանյանը:

Politik.am-ի ունեցած տեղեկությունները հաստատեց նաև Տարոնիկ համայնքի ղեկավար Արմեն Խլղաթյանը.«Հիմա որևէ տեղեկություն չունեմ: Չեմ կարող ասել, քանի որ չգիտեմ, թե ինչ է եղել տվյալ զինծառայողի հետ» -ասաց մեր զրուցակիցը:

Զինծառայողի Հորեղբայրը` Ռուստամը մեզ հետ զրույցում ասաց, որ տղան իր մոտ բջջային հեռախոս է ունեցել.«Հարազատներից մեկը զանգահարել է զանգին ադրբեջանցի է պատասխանել և ասել, որ այլևս չզանգեն: Հեռախոսազանգին պատասխանողը ռուսերենով ասել է, որ սպանել է մեր տղային, բայց չգիտենք ինչ ասենք: Մենք եղել ենք նաև Արցախում խոսել ենք իր հրամանատարների հետ և փոխանցել նրանց  նաև զինվորի հեռախոսահամարը»,-ասաց մեր զրուցակիցը:

Տղան վերջին անգամ իր Odnoklassniki.ru սոցիալական ցանցի էջ մուտք է գործել 2016 թվականի ապրիլի 1-ի ցերեկը:

«Դու մի տխրի անուշ մամա, կյանքը այսպես չի մնա, նորից ամառ կգա զինվոր բալեդ տուն կգա»,-սա եղել է ժամկետային զինծառայող Բորիս Օզմանյանի վերջին հավանած գրառումը, որը նա արել է այս տարվա մարտի 13-ին:

Դիտվել է 26,113 անգամ
 


Այս թեմայով