Անկարան սպառնում է պատժամիջոցներ կիրառել Վաշինգտոնի դեմ

Թուրքիան սպառնում է պատասխան պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ-ի դեմ, եթե Վաշինգտոնը որոշի պատժամիջոցներ կիրառել Անկարայի կողմից ռուսական C-400 զենիտային հրթիռների ձեռքբերման կապակցությամբ, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է ТАСС-ը:

«Նրանք ասում են՝ «դուք C-400 եք գնում՝ մենք պատժամիջոցներ կկիրառենք»: Եթե դուք պատժամիջոցներ եք կիրառում, ապա կտեսնեք մեր պատասխանը: Եթե նման հարաբերություններ եք ցանկանում, դա ձեր ընտրությունն է», — հայտարարել է հանրապետության ԱԳՆ ղեկավարը` մեկնաբանելով C-400-ի մասով Վաշինգտոնի կողմից հնարավոր պատժամիջոցների հարցը:

Այս թեմայով