Անկարայի քաղաքապետարանը հակահայկական նյութեր կբաժանի գիտակրթական կառույցներին

2310053311424080622Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարում Թուրքիայում պատմական իրողությունների խեղաթյուրմանը կցվել են անգամ թուրքական մունիցիպալ կառույցները: Անկարայի քաղաքապետարանը հանձն է առել իրականացնել գիտական-կրթական ոլորտն իրական փաստերը խեղաթյուրող, հորինված պատմությամբ ողողելու գործընթացը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, քաղաքապետարանի որոշմամբ’ երկրում հրատարակված հինգ հատորանոց «Հայկական հարցի ժողովածու»-ն, 20 տեսակի գրքույկները, 12 հատորանոց «Օսմանյան նախագիծ»-ը գնելու և բաժանելու են դպրոցներին, հիմնադրամներին և կազմակերպություններին, գրադարաններին և հետազոտական կենտրոններին:

Այս որոշումը քաղաքապետարանը կայացրել է փետրվարյան նիստի ժամանակ: Նրանց ձևակերպմամբ՝ այս քայլերն անհրաժեշտ են «աշակերտների շրջանում պատմության իմացությունը բարձրացնելու և թուրքական մշակույթի ու պատմության հետ ծանոթացնելու նպատակով»:

Դիտվել է 28 անգամ
 


Այս թեմայով