Անկախություն Ռուսաստանի դրոշի ներքո

դրոշՍեպտեմբերի 21-ին լրանում է ՀՀ անկախության 25 ամյակը: Իսկապես բավական երկար ժամանակ է անցել, որպեսզի մենք հասկանանք այդ անկախության արժեքը, հասկանանք, որ Հայաստանի անկախությունը ձեռք է բերվել ՀՀ քաղաքացիների ջանքերի և գերմարդկային ճիգերի շնորհիվ:
Հայ ժողովուրդը, ՀՀ բոլոր քաղաքացիները արեցին ամեն ինչ, որպեսզի 42 հազար քառակուսի կիլոմետրի(այդ թվում նաև Արցախը) վրա ծածանվի հայոց եռագույնը: Հայաստանի անկախության խորհրդանիշը հենց այդ եռագույնն է, որը պետք է լինի Սեպտեմբերի 21-ի գլխավոր ատրիբուտը: Բայց արի ու տես, որ ՀՀ իշխանությունները այս ամենի իմաստը դեռևս չեն հասկացել: Չեն հասկացել, որ Սեպտեմբերի 21-ը հայոց եռագույնի օրն է:
Իշխանությունները չեն հասկացել անկախության խորհուրդը և այդ է պատճառը, որ այդ տոնի զորահանդեսին մասնակից է լինելու նաև ռուսական բանակը՝ ՌԴ դրոշով: Որևէ մեկը կարող է բացատրել, թե ինչ կապ ունի Ռուսաստանի Դաշնության բանակը Հայաստանի Հանրապետության անկախության կերտման հետ: Եթե մոռացել եք պարոնայք իշխանավորներ հիշեցնեմ, որ հենց ռուսական բանակն էր, որ առաջինը դեմ դուրս եկավ հայոց անկախությանը: Ռուսական բանակն էր, որ իրականացրեց <Օղակ> գործողությունը:
Հայաստանի անկախության զորահանդեսին ռուսական զորքի մասնակցությունը և ռուսական դրոշի ծածանումը վկայություն են այն, ամենի, որ մեր երկրի իշխանությունների ջանքերով՝ ժողովրդի նվաճած անկախությունը, վաճառվում է իշխանությունների կողմից:
Լուսանկարը՝ Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան էջից
Դիտվել է 259 անգամ
 


Այս թեմայով