Անխնա ջարդ է սպասվում. Կարեն Կարապետյանը «դաբրո» ունի. ում ուզի պաշտոնանկ կանի. «ՀԺ»

karen-karapetyan-major0-yerevan«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանական շրջանակներում երեկ տեղեկություններ կային, որ ՀՀ վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը «դաբրո» ունի և զբաղեցրած պոստերից կազատվեն այն նախարարները, որոնց վրա նա մատը դնի: Դա միայն ուժայիններին չի վերաբերում և արտգործնախարարությանը:

Հիշեցնենք՝ վերջիններիս իրականում որոշում է բացառապես Սերժ Սարգսյանը: Նույն շրջանակներում խոսվում էր, որ Կարեն Կարապետյանն անգամ դաշնակցական նախարարներին պաշտոնանկ անելու «դաբրո» ունի: Մեր աղբյուրները հայտնում են, որ այսօր ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերում հնչելու են բավական կոշտ գնահատականներ:

Սովորաբար վարչապետին հեռացնելիս ընդունված է դա անել ավելի դիվանագիտական, մեղմ ձևակերպումներով: Այսօր, սակայն,ինչպես փոխանցում է իրազեկ աղբյուրը, հայտարարվելու է, որ տնտեսական անկում է եղել, բյուջեի թերհավաքագրում, վիճակի վատթարացում: Սերժ Սարգսյանը կարծես թե փորձում է նախընտրական մեծ «չիստկա» աբել: Կփրկի՞ դա նրան»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 943 անգամ
 


Այս թեմայով