Անի Երանյանը տուժող դատավորին նոր մեքենա է նվիրելու

անի-4«Հուլիսի 18-ին տեղի ունեցած վթարից հետո դերասանուհի Անի Երանյանը լիովին չի ապաքինվել: Մեր տեղեկություններով, վթարից հետո Անին դեռ ուշքի չի եկել, աչքը վախեցած է, առողջական խնդիրներ եւս ունի: Դերասանուհին այժմ սահմանափակ թվով մարդկանց հետ է շփվում, հեռախոսազանգերին չի պատասխանում, լրագրողների հետ չի ցանկանում զրուցել:

Մտերիմները նշում են, թե երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի լիովին հաղթահարի այս ամենն ու նորից նստի ղեկին: Նախորդ անգամ՝ 2013-ին վթարի ենթարկվելուց հետո նրա մեքենան թեթեւակի վնասվել էր, սակայն այս անգամ լրիվ ջարդուփշուր է եղել: Բայց իր մեքենայի հարցը լուծելուց առաջ դերասանուհին նախ պետք է դատավորի մեքենայի հարցը լուծի, որին հարվածել է եւ մեծ վնաս պատճառել:
Մեր տեղեկություններով, Երանյանի հարազատները կապվել են տուժող դատավոր Գագիկ Պողոսյանի հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նրա համար, որպես վնասի փոխհատուցում, ինչպես նաեւ շնորհակալություն՝ Անիի դեմ չբողոքելու համար, կգնեն վթարի ենթարկված նույն մեքենայից՝ Mercedes ML:
Հավանաբար այդ պատճառով էլ այժմ դատավորը երթեւեկում է հարազատներից մեկի մեքենայով, մինչեւ նրան նոր մեքենա կնվիրեն:

Հիշեցնենք, որ մեքենայում է եղել նաեւ դատավորի կինը, որն ստացած վնասվածքների պատճառով հիվանդանոց է ընկել»:

Առավել մանրամասն՝  <Հրապարակ> օրաթերթի այսօրվա համարում

Դիտվել է 127 անգամ
 


Այս թեմայով