Անթաքույց ատելություն կա Փաշինյանի եւ Տեր-Պետրոսյանի միջեւ

default«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանի նրա հիմնած «Քաղաքացիական պայմանագիրն» ակնհայտորեն «հաջողության պատմությունների» կարիք ունի, ինչն էլ ուղղակիորեն կախված է հրազդանյան ընտրություններից, դրա համար էլ այդ ընտրությունները վերջինիս համար դարձել են կենաց-մահու կռիվ:

Հրազդանում հաղթանակն ու «թարմ արյունը» նոր լիցք կհաղորդեն կուսակցությանը, սակայն հենց միայն այդ պատճառով ՀԱԿ-ն ու յուր սատելիտները չեն ցանկանում Նիկոլին «պրիզնատ գալ», նրա եւ ԼՏՊ-ի միջեւ խիստ անթաքույց ատելություն կա, ուստի Նիկոլն իր հույսը դրել է քաղաքացիական հասարակության աջակցության, մասնավորապես` Գյումրիի Լեւոն Բարսեղյանի վրա եւ պատրաստ է վճարելու նրան` Գյումրիի յուր դիտորդներին իրեն տրամադրելու համար:

Իհարկե, դեռ հայտնի չէ`, գյումրեցիներին Հրազդան բերելով արդյոք չե՞ն նյարդայնացնի հրազդանցիներին, որոնք դեռ չեն մարսել երեւանցիների հոսքը Հրազդան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 70 անգամ
 


Այս թեմայով