Անդրիաս Ղուկասյանի նամակը Ժիրայր Սէֆիլյանին

Untitled-4-50«Հարգելի Ժիրայր Սեֆիլյան

Օգոստոսի 1-ին, կալանավորվելու ժամանակ, կոչով դիմեցի ժողովրդին՝ շարունակել պայքարը, հաստատել Հայաստանում սահմանադրական կարգ ու վերականգնել արդարադատությունը: Հացադուլ հայտարարելով` հետապնդել եմ 3 նպատակ.

առավել ուշադրություն հրավիրել հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանության ապօրինի ուժ գործադրելու և քաղաքացիներին ձերբակալելու փաստին, աջակցել շարժմանը` քաղաքացիների համախմբման գործում, շարունակել անմիջական մասնակցել քաղաքական պայքարին:

Եթե առաջին խնդիրն այսօր որոշ չափով կատարված է, ապա երկրորդը դեռևս գտնվում է անբավարար վիճակում: Կարծում եմ, եկել է ժամանակը՝ կյանքի կոչելու Ժողովրդի Վստահության Կառավարության եւ արտահերթ նախագահական ընտրությունների գաղափարը: Համոզված եմ, բոլոր քաղբանտարկյալների միասնական հորդորը` սեպտեմբերի 2-ին միանալ Ազատության հրապարակում անցկացվելիք հանրահավաքին, լայն արձագանք կգտնի ժողովրդի կողմից:

Անդրիաս Ղուկասյան, «Նուբարաշեն» ՔԿՀ»:

 


Այս թեմայով