Անդրիաս Ղուկասյանը՝ 50000 դոլարանոց մեքենա գնելու մասին

75956«Նոր Հայաստան» շարժման քաղաքական խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը արձագանքել է «Իրավունք» թերթի այն հրապարակմանը, թե նախագահի նախկին թեկնածու, «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանը գնել է մոտ 50.000 դոլարանոց «Պրադո» մակնիշի մեքենա։

«Թանկարժեք Հայկ Բաբուխանյան, քեզ հանձնարարել են, որ դու ինձ վրա մի կարգին կոմպրոմատ հայթայթես, իսկ դու ի՞նչ ես արել։ Պատվիրատուներիդ էշի տեղ ե՞ս դնում։ Ամբողջ հանրապետությունը գիտի, որ այդ մեքենան գնել եմ 2007 թվականին, իսկ վերջին նախագահական ընտությունները եղել են 2013 թվականին: Մեր երկրում միայն դու կարող էիր գալ «հանճարեղ» եզրահանգման, որ «․․․միգուցե նախագահական ընտրություններում հացադուլ հայտարարելու շնորհիվ է նա շքեղ մեքենա գնել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ղուկասյանը:

Դիտվել է 196 անգամ
 


Այս թեմայով