Անդրեյ Ղուկասյանը դժգոհել է՝ «վարչապետն իրեն ուղղակի կրակն է քցել»

«Փաստ» թերթը գրում է. «Դեկլարատիվ բնույթի հայտարարություններից անցումը կոնկրետ արդյունքների, կարծես թե, այնքան էլ չի ստացվում: «Փաստ» օրաթերթի տեղեկություններով, իշխանություններին պարբերաբար զեկուցվում են օրեցօր աճող արտագաղթի եւ տնտեվում են օրեցօր աճող արտագաղթի եւ տնտենի որ իրենց կողմից հռչակած տնտեսական հեղափոխությանը, բացի ֆեյսբուքյան մեկնաբաններից, արձագանքներ չկան:

Բանն այն է, որ վարչապետի՝ պարբերաբար հնչեցվող ներդրումային դաշտի թափանցիկության եւ ՀՀ–ում կոռուպցիայի վերացման մասին հայտարարությունները արդեն վստահություն չեն ներշնչում եւ, ըստ «Փաստի» աղբյուրների, Փաշինյանը հույսը դրել է լոկալ, տեղական հայրենասիրության ֆոնի ներքո ներդրումներ ներգրավելու վրա եւ մարզպետներին հանձնարարել է մարզերում կատարել խորքային ուսումնասիրություններ՝ հասկանալու, թե տվյալ մարզում ՀՀ սահմաններից դուրս ապրող ինչ գործարարներ կան, եւ, ըստ այդմ, յուրաքանչյուրի հետ անհատական աշխատանքներ տանել, խնդրել, որ մարզերում գումարներ ներդնեն:

Այս հարցում վարչապետը մեծ հույսեր է կապում հատկապես Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Չոբանյանի եւ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ:

Ի դեպ, Ղուկասյանը նեղ շրջապատում դժգոհել է՝ ասելով, թե «վարչապետն իրեն ուղղակի կրակն է քցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով