Home » ԺԱՄԱՆՑ » Անասունների գծով մասնագիտացած պատգամավորները

Անասունների գծով մասնագիտացած պատգամավորները

photo (2)Հաճախ են քննարկումներ լինում մեր երկրի Ազգային ժողովի որակների վերաբերյալ: Իհարկե Ազգային Ժողովում կան գործիչներ ամենատարբեր կուսակցություններից, որոնք իրականում իրենց գործի գիտակն են և իրենց մասնագիտական ունակությունները օգտագործում են օրենքներ գրելիս: Ազգային Ժողովում թերևս ամենից շատ են  վայ իրավաբանները` Առաքել Մովսիսյանը, Մանվել Գրիգորյանը և այլք: Սակայն որքան էր մեր զարմանքը, երբ պարզեցինք, որ ԱԺ-ում մեծ թիվ են կազմում անասնաբույծները:

Եվ այսպես, ըստ  ԱԺ պաշտոնական կայքում ներկայացված կենսագրությունների անասնաբուժության և անասնաբուծության հետ սերտ կապեր ունեն.

Սպարտակ Սեյրանի Մելիքյան

1988թ. ընդունվել է Օդեսայի գյուղատնտեսական ինստիտուտը, այնուհետեւ 1990թ. տեղափոխվել եւ 1993թ. ավարտել է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի անասնաբուծության ֆակուլտետը:  Անասնաբույծ-ճարտարագետ:

Մնացական Անդրանիկի Մնացականյան

1982թ. ավարտել է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը: Ճարտարագետ-անասնաբույծ:

Ռոբերտ Գուրգենի Սարգսյան

1994թ. ավարտել է Երեւանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտը: Անասնաբույծ-ճարտարագետ:

Արմեն Նիկոլայի Ավետիսյան

1988թ. ընդունվել է Օդեսայի գյուղատնտեսական ինստիտուտը, այնուհետեւ 1990թ. տեղափոխվել եւ 1993թ. ավարտել է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի անասնաբուծության ֆակուլտետը:  Անասնաբույծ-ճարտարագետ:

Հետաքրքիր է, որ այս անձիք որևէ անգամ հանդես չեն եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որը կլինի իրենց մասնագիտության շրջանակում, ավելի ներկայացված չորս անասնաբույծների մեծ մասը անգամ ելույթ չի ունեցել Ազգային Ժողովում:

Դիտվել է 437 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy