Անանյանը ցանկացել է 350 միլիոնի գործարք կնքել իր մտերիմների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության մաս կազմած գործիչները լավ են հասկանում, որ չեն կարող նախորդ իշխանությունների ներկայացուցիչների նման մսխել պետական բյուջեն: Սա հասկանում են անգամ նրանք, ովքեր նախորդ իշխանությունների ժամանակ էլ համակարգի մաս են կազմել:

Բայց մի բան հստակ է, որքան էլ վարչապետ Փաշինյանը խիստ լինի և ամուր փակ պահի կոռուպցիայի ու բյուջեից գողության դուռը, միևնույնն է կլինեն գործիչներ, որոնք կցանկանան իրենց պաշտոնը ծառայեցնել անձնական բարորությանը:

Վառ օրինակ է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանայանը: ՊԵԿ ամենակոռումպացված կառույցն է եղել նախորդ իշխանությունների օրոք, իսկ Փաշինյանի իշխանության գալուց հետո, Դավիթ Անանայանի նշանակած կադրերը հայտնվեցին մի քանի աղմկահարույց պատմությունների կիզակետում:

ՊԵԿ մեր աղբյուրներն ասում են, որ Անանյանն ինքն էլ կարող էր հայտնվել սկանդալի կենտրոնում, եթե ժամանակին Ֆինանսների նախարարությունից չստիպեին նրան հետ կանգնել որոշակի քայլերից:

Բան այն է, որ ՊԵԿ-ում ամեն տարի աուդիտ է իրակնացվում և  դրա համար նախատեսված ծախսերը յուրաքանչյուր տարի կազմել է ոչ ավել քան 75 մլն դրամ: Ու ըստ շրջանառվող խոսակցությունների Դավիթ Անանյանը՝ պաշտոնի նշանակվելուց հետո, անհրաժեշտ աուդիտի համար  պահանջվող գումարի չափը մեծացրել է մինչև 350 մլն դրամ ու արել ամեն բան, որպեսզի այդ գնումը իրականցնի իր մտերիմների անվամբ գրանցված «Փի-Էյչ-Փի Աուդիտ» ՓԲԸ-ն:

Անանայանի այս ցանկությանը դեմ են գնացել Ֆինանսների նախարարությունում և զգուշացրել են, որ այլևս նման քայլեր չպլանավորի, քանի որ վարչապետին զեկուցելու դեպքում նրան լավ օրեր չեն սպասվի:

Այս թեմայով