Այս օրենքով մարդկանց վիճակը վատթարացնող դրույթ սահմանեցինք. Գևորգ Պետրոսյանը` աջ ղեկով մեքենաների օրենքի նախագծի մասին

Երեկ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Ազգային ժողովի իր ելույթում անդրադարձավ աջ ղեկով մեքենաների խնդրինէ` պատգամավորներին առաջարկելով երկարաձգել մեքենաներին վեևրաբերող օրենքի ժամկետը:

Politik.am-ի հետ զրույցում Գևորգ Պետրոսյանն ասաց, որ իր դիտարկումը  անհետևանք է մնացել, քանի որ ժամկետների վերաբերյալ արդեն վերջնական որոշում կար.

«Իմ ասածը հետևյալն էր`  եթե մեծ ռիսկեր չկային, ապա կարող էինք որոշակի ժամկետ երկարաձգել, որպեսզի օրենքի ընդունման օրվա դրությամբ քաղաքացիները իմանային իրենց անելիքները:
Փաստորեն մենք ընդունեցինք օրենք, որով հետին թվով սահմանեցինք մարդկանց վիճակը վատթարացնող դրույթ: Կարող էինք ժամկետնում գրել, որ սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գնված մեքենաները թույլ է տրվում ներմուծել` ավելացնելով, որ նշված ժամկետը փոփոխման ենթակա չէ»:

Պետրոսյանը ավելացրեց` մեծամասնությունը հակված չի եղել ընդունել առաջարկը, դրա համար ձեռնպահ է մնացել այն գրավոր ներկայացնելուց, հետևաբար օրենքի նախագիծն ընդունվել է այնպես, ինչպես ներկայացրել էր Կառավարությունը:

Ես ավելի գլոբալ հարց բարձրացրի` նշելով, որ նախկին իշխանությունը աջ ղեկով մեքենաների ներմուծմանը դեմ էր` պատճառաբանելով, որ դրանց շահագործումը վտանգավոր է մարդկանց համար: Եթե այդ վտանգը գիտակվում ենք, ապա ինչու ենք շարունակում դրանց ներմուծումը: Այսինքն` այդ պատճառաբանությունը շինծու է եղել, որը գործող կառավարության կողմից պաշտպանվեց և ընդհամենը ժամկետների հարց լուծեց:

Այս թեմայով