Այս պահին քննարկվում է նաև մի քանի դեսպանների փոփոխության հարցը

rakirovka«Իշխանության վերին օղակներում շարունակվում են կադրային փոփոխությունների շուրջ քննարկումները։ Մեր տեղեկություններով, կադրային տեղաշարժի հետևանքով այս պահին քննարկվում է նաև մի քանի դեսպանների փոփոխության հարցը։
«Հժ»–ն երեկ գրել էր, որ նախատեսվում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին նշանակել Քուվեյթում ՀՀ դեսպան։ Ըստ մեր տեղեկությունների, Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն Էլ կնշանակվի Հունաստանում ՀՀ դեսպան։ Այս պահին Հունաստանում ՀՀ դեսպանը Գագիկ Ղալաչյանն Է ու դեռ հստակ չէ վերոնշյալ կոմբինացիան իրականացնելու դեպքում որտեղ կհայտնվի Ղալաչյանը։ Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ վերին օղակներում զուգահեռաբար քննարկվում է նաև ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին ԿԲ «գործուղելու» տարբերակը։ Այնուամենայնիվ, առավել իրատեսական Է համարվում ՎՊ-ում Իշխան Զաքարյանին Վաչե Գաբրիելյանով փոխարինելու տարբերակը։ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումնեոի նախարարի պաշտոնում Գաբրիելյանի փոխարեն, ինչպես գրել Էինք, քննարկվում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին նշանակելու տարբերակը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով