Այս պահին «Սասնա ծռեր» խմբավորման անդամները վայր են դնում զենքերը

87257Քիչ առաջ «Առաջին լրատվական»-ի խմբագիր Արման բաբաջանյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ ժամը 20:00-ից «Սասնա ծռեր» խմբավորման անդամները վայր են դնելու զենքերը: Այս մասին նա տեղեկացել է Վարուժան Ավետիսյանինց: Զենքերը հանձնելու գործընթացը կտեւի մոտ երկու ժամ, որին ներկա կլինեն միայն երկու լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

«Վերջին օրերին ծանր վիրավորումները հասցրել են այն վիճակին, որ «Սասնա ծռեր» խումբը մոտ 30 հոգուց դարձել է 20 հոգի եւ այսօր ոստիկանական եւ հատուկ ստորաբաժանումների ուժերը խուժել են ՊՊԾ գնդի տարածք, իսկ խմբավորման ադնամները երկու ընտրություն են ունեցել՝ կամ մինչեւ վերջ մարտի բռնվել՝ երկուստեք արյուն հեղել կամ հանձնվել եւ շարունակել պայքարը ռազմագերու կարգավիճակում անազատությունից»,- հեռախոսազրույցի մանրամասներ ներկայացրեց Արման Բաբաջանյանը:

Դիտվել է 935 անգամ
 


Այս թեմայով