Այս պահին գազի սակագնի իջեցումը կարող է հանգեցնել համակարգի քայքայման. «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն

Եթե մենք նպատակ ենք դրել համակարգը քայքայելով սակագին իջնել, դա էլ է մոտեցում, ուրեմն պետք է քննարկենք, հասկանանք՝ դա ենք ուզում, թե ոչ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը `անդրադառնալով գազի սակագնի հնարավոր իջեցման մասին լրագրողների բազմաթիվ հարցերին:Անդրադառանալով հարցին՝ արդյո՞ք քայքայումը կապաված կլինի միայն սակագնից Հրանտ Թադևոսյանն ասաց.«Եթե ֆինանսները չեն բավարարում շահագործելուն, ուրիշ ինչի՞ հետ է կապված: Գազի սակագնի նվազեցման մասին եզրակացություններ անել չեմ ցանկանում, քանի որ բանակցությունները շարունակվում են: Բոլոր հարցերի մասին հնարավոր կլինի խոսել միայն բանակցությունների ավարտից հետո: Հնարավոր է, հնարավոր չէ` կասի հանձնաժողովը: Ես ցույց տվեցի, որ ընկերությունում կան թե՛ տեխնիկական, թե՛ ֆինանսական խնդիրներ, որոնք լուծելու կարիք կա»:

Անդրադառնալով հարցին, թե «Գազպրոմ»-ի աշխատակիցները, ինքը, որքա՞ն աշխատավարձ են ստանում, Հրանտ Թադևոսյանն ասաց. «Ես ֆիքսեցի, որ բնակչությունը՝ դուք, նաև՝ ես «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցներին վճարում ենք միջինը ամսեկան 227 հազար դրամ, 227 հազար եք վճարելու, ձեր ի՞նչ գործն է՝ տնօրենն ու փոխտնօրենը որքան աշխատավարձ են ստանում, աշխարհում կոռեկտ չէ մարդուն հարցնել, թե իր աշխատավարձը որքան է»-նշեց նա:

«Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրենը վստահեցրեց, որ ընկերությունը շքեղ ծախսեր չի կատարում:

 

Այս թեմայով