Այս պահին ազատ են արձակվել շուրջ 20 բերման ենթարկվածներ. ՄԻՊ

img_5638690384_TH_OmbudsՇարունակվում են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների այցերը ոստիկանության այն բաժիններ, որտեղ տարվել են հուլիսի 17-ի օրվա ընթացքում բերման ենթարկված անձիք: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացած հաղորդումների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա իրականացվել են այցեր Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, այդ թվում՝ ոստիկանության զորքերի զորամաս: Այցերի շրջանակներում ոստիկանության հետ տարված համապատասխան աշխատանքների արդյունքում այս պահի դրությամբ շուրջ երկու տասնյակ քաղաքացիներ ազատ են արձակվել: ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների կողմից աշխատանքները շարունակվում են:

 


Այս թեմայով