Այս մարդու մահվան պատասխանատվությունը ամբողջությամբ ընկած է իշխանությունների վրա. Հայկ Մարության

haykՀուլիսի 30-ին՝ Ազատության հրապարակից մեկնարկած երթի ավարտը Բաղրամյան փողոցում, զուգորդվեց ուշագրավ գործողությամբ: Ժամը 23:30-ի սահմաններում, Բաղրամյան փողոցում, մի քաղաքացի ինքնահրկիզման փորձ արեց: Քաղաքացին արդարադատության այլ հույս չունենալով դիմեց ամենածայրահեղ միջոցին իր բողոքը արտահայտելու համար:

Այս դեպքը իսկապես ցնցել է հանրությանը: Քաղաքացու հուսահատ քայլը իսկապես ապշեցրել է շատերին: Դեպքին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարել նաև դերասան Հայկ Մարությանը.«Այս մարդու մահվան պատասխանատվությունը ամբողջությամբ ընկած է իշխանությունների վրա»,-գրել է Հայկ Մարությանը:

Դիտվել է 1,728 անգամ
 


Այս թեմայով