Այս կինը 500 միլիոն կարողություն ունի. որտեղից պատգամավորին այսքան գումար

Նաղդալյան1Պարզվում է ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը իրական միլիոնատեր է: Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձնաց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարգրի միայն 2014 թվականին  նրա կարողութունը կազմել է 478 924 700 դրամ: Իսկ ինչպս է, այս կինը նման կարողություն դիզել, եթե պատգամավորը ըստ օրենքի իրավունք չունի բիզնեսով զբաղվել: Այստեղ ընտանիքի անդամները ևս օգնության չեն հանսի, քանի որ Նաղդալյանի ամուսինը և զավակը ըստ հայտարարգրի շատ չնչին եկամուտներ ունեն:

Իսկ ինչով է զբաղվել  Հերմինե Նաղդալյանը այս տարիներին.

  • 1995-1999 թթ. — Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 49 ընտրատարածք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։
  • 1999-2003 թթ. — Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք)։ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության անդամ։
  • 2003-2007 թթ. — Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության անդամ։
  • 2007-2012 թթ. — Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-31.05.2012 թթ.` տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 08.09.2008-15.09.2009 թթ.՝ 2008 թ. մարտի 1-2 Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամ։
  • 2011 թ. փետրվարի 25-ին ընտրվել է ԵԽԽՎ տնտեսական և զարգացման հարցերի հանձնաժողովի նախագահ։
  • 2012 թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։
  • 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ

Փաստորեն նա 1995 թվականից անընդմեջ եղել է ԱԺ պատգամավոր և ստացել  ոչ մեծ աշխատավարձ: Մեր տեղեկություններով սույն տիկինը բացի պատգամավոր լինելուց նաև գործարար է և մեծ հանքեր ունի:

Դիտվել է 2,218 անգամ
 


Այս թեմայով