Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Այս գիշեր Տավուշի ուղղությամբ հրադադարի խախտման 13 միջադեպ է գրանցվել. ՀՀ ՊՆ

Այս գիշեր Տավուշի ուղղությամբ հրադադարի խախտման 13 միջադեպ է գրանցվել. ՀՀ ՊՆ

zinvor-sahman-472x265Ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 13 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:

Դիտվել է 102 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy