Այս անգամ Լուկաշենկոն է «քաշում» Հայաստանին

7540Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների նախագահները Սանկտ Պետերբուրգում հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում կքննարկեն կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի թեկնածությունը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ինչպես հայտնի է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար այս անգամ պետք է նշանակվի Հայաստանի ներկայացուցիչ, բայց արդեն մեկ տարի է ինչ հնարավոր չի լինում այդ նշանակումը իրականացնել: Վերջին անգամ, երբ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները հավաքվել էին Երաևնում գլխավոր քարտուղար հնարավոր չեղավ ընտրել, քանի որ բացակայում էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:  ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Բորդուժան լրագրողների հետ զրույցում ասել, էր որ երբ նախագահներից մեկը բացակայում է, ապա անհնար է ընտրել կառույցի ղեկավար:

Այսօր էլ պարզ է դարձել, որ Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթաժողովին չի մասնակցելու Բելառուսի նախագահ Լուկաշենկոն.«Իսկապես մեր բելառուս գործընկերները հայտնել են այն մասին, որ նախագահ Լուկաշենկոն չի կարողանա մասնակցել այսօրվա գագաթնաժողովներին: Ես կարծում եմ, որ մեր կողմից կոռեկտ չէր լինի խոսել պատճառների մասին, դա ամեն դեպքում պետք է անի Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը լրագրողների հետ զրույցում:

Փաստորեն այս անգամ էլ Լուկաշենկոն  կլինի պատճառը, որ Հայաստանը չի ստանձնի ՀԱՊԿ ղեկավարումը: Այս փաստը լավագույնս խոսում է ՀԱՊԿ մեռելածին լինելու մասին: Այս կառույցում չկա տարական հարգանք ընդունված սկզբունքների նկատմամբ: Հայաստանի  այսպես կոչված դաշնակիցները ՀԱՊԿ-ում ավելի շատ պաշտպանում են Ադրբեջանի շահերը:

 

Դիտվել է 1,155 անգամ
 


Այս թեմայով