«Այս անգամ էլ թուրքը փրկեց գեներալ Մանվելին»

manvel-grigoryan+++ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը նոր տհաճ պատմության կիզակետում է հայտնվել: Ինչպես Aravot.am-ին պատմել է ազատամարտիկ  Վահան Բադասյանը, Մանվել Գրիգորյանը հայհոյել է դիրքեր բարձրացող կամավորականներին, որոնք նեղացրել են իր մեքենայի ճանապարհը:  Մի քանի օր էր այս տեղեկատվության Մանվել Գրիգորյանը որևէ արձագանք չտվեց: Եվ ահա, երբ հանրությունը սկսեց ակտիվորեն քննարկել հարցը պատգամավորի օգնական տարածեց հաղորդագրություն, որում ասվում է.«Այդ օրերին Երկրապահը և Երկրապահ կամավորականների միության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը շատ լուրջ հայրենանվեր աշխատանք են կատարում: Մարդիկ հավաքվեցին ապրիլի 2-ից, հազարներով կանգնեցին առաջնագիծ, երբ Ադրբեջանը խախտել էր 94-ի մայիսյան հրադադարն աննախադեպ ձևով, Արցախի ամբողջ սահմանի երկայնքով լայնամասշտաբ հարձակման էր անցել, Երկրապահը հասավ տեղ, որ ջոկերում, վաշտերում, դասակներում մեր բանակում հանկարծ մի բաց չլինի, համալրեն: Դրա համար էլ թուրքերը լռեցին, տեսան, որ չեն կարողանում, հայ ազգը համախմբված այնտեղ է: Ովքեր որ Երկրապահին, հայոց բանակին ուզում են հարվածել, ես վստահ ասում եմ,  թուրքի պատվեր են կատարում: Ես համոզված եմ, որ իրեն վճարել են իր թուրք տերերը, որ այդպիսի սուտ լուրեր տարածի այն մարդկանց հասցեին, ովքեր այսօր Արցախն են պաշտպանում, Արցախից պաշտպանում են Երևանը, Էջմիածնի Մայր տաճարը, Գյումրին»:

Նման մոտեցումը առաջին անգամ չէ, որ դրսևորում են գեներալ Մանվելի  կողմնակիցները: Եթե ինչ որ մեկը փորձում է հիշել կամ հիշեցնել Մանվել Գրիգորյանի անօրիանականությունների մասին, ապա կտրուկ հայտարարություն է արվում, որ դա թուրքի պատվերն է: Մանվել Գրիգորյանը այդ կերպ փորձում է կաշկանդել մարդկանց և թույլ չտալ իր կատարածների մասին խոսել: Նրանք գեներալ Մանվել քննադատելը անվանում են «թուրքի պատվեր», որպեսզի մարդիկ չփորձեն ասել այն ինչ գիտեն:

Այս ամենից հետո մնում է փաստել մի բան, որ արդեն քանի անգամ է «թուրքը փրկում է գեներալ Մանվելին»:

Դիտվել է 3,126 անգամ
 


Այս թեմայով