Այսօր 70 դատապարտյալ է ազատ արձակվել

ՀՀ ԱԺ հոկտեմբերի 3-ի «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական հիմարկներից այս տարվա հոկտեմբերի 10-ի, ժամը 21.00-ի դրությամբ, ազատ է արձակվել 70 դատապարտյալ:

231569311381426494Այս մասին Politik.am-ին տեղեկացրեց արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:

Այսպիսով` ազտություն են ստացել տարբեր ՔՀԿ-ներից դատապարտյալները` հետևյալ համամասնությամբ.

 

«Արթիկ» ՔԿՀ-1

 

«Էրեբունի» ՔԿՀ- 44

«Կոշ» ՔԿՀ-5

«Վարդաշն» ՔԿՀ-6

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-4

«Սևան» ՔԿՀ -2

«Աբովյան» ՔԿՀ 5 (կին դատապարտյալ)

«Հրազդան» ՔԿՀ-3

 


Այս թեմայով