Այսօր տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի նիստ, որը վարել է Լևոն Տեր-Պետրոսյանը

levonԱյսօր տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի Հանրապետական խորհրդի և վարչության համատեղ նիստ, որը վարել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս մասին հայտնում են Հայ ազգային կոնգրեսի մամուլի ծառայությունից։

Նիստում հանրապետական խորհուրդը հաստատել է կուսակցության 2013թ. միջոցների օգտագործման մասին հաշվետվությունը: Վարչությունը հաստատել է 2014թ. եկամուտների և ծախսերի նախահաշիվը:

Որոշում է կայացվել կուսակցության՝ քաղաքացիական խմբերի հետ աշխատանքների համակարգման և առողջապության ու սոցիալական հարցերի հանձնաժողովներ ձևավորելու վերաբերյալ:

Հանրապետական խորհուրդը և վարչությունը քննարկել են անձին քաղբանտարկյալ ճանաչելու վերաբերյալ Կոնգրեսի կողմից ընդունվող չափանիշները: Տեղի է ունեցել ընթացիկ ներքաղաքական իրավիճակի քննարկում:

Դիտվել է 75 անգամ
 


Այս թեմայով