Այսօր սպասվում է հուժկու բողոքի ակցիա

11900003_507410466094895_307910216815530750_nՄենք արդեն տեղեկացրել էինք, որ ոստիկանը երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակից մի պապիկի ապտակել է: Հրապարակվել է նաև տեսանյութը, որտեղ ամեն ինչ հստակ երևում է:

Ֆեյսբուքում ստեղծվել է խումբ, որտեղ տարածված է հետևյալ հայտարարությունը.«Պահանջում ենք պատժել օգոստոսի 21-ի դեպքերի ժամանակ տարեց մարդուն ապտակած սրիկա ոստիկանին։ Հավաքվում ենք օգոստոսի 22-ին, ժամը 19։00-ին ՀՀ Ոստիկանության գլխավոր վարչության շենքի մոտ (Նալբանդյան փ․ 130):

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնություն

Դիտվել է 310 անգամ
 


Այս թեմայով