Այսօր սպանված ոստիկանության աշխատակիցը

13879383_1323466761014542_6613271619049837767_nPolitik.am-ն հղում կատարելով ՀՀ ոստիկանության մամուլի կենտրոնին արդեն իսկ տեղեկացրել էր, որ ոստիկանության աշխատակից է սպանվել.«Քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքից զինյալ դիպուկահարի կողմից կրակ է բացվել: Սպանվել է ՊՊԾ գնդից 350-400 հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրա Տեպանոսյանը»,-նշվում էր ոստիկանության հաղորդագրության մեջ:

Այս հրապարակումից հետո սոցիալական ցանցերում բազմաթիվ քաղաքացիներ կասկած հայտնեցին տեղի ունեցածի կապակցությամբ: Շատերի կարծիքով սա ապատեղեկատվություն է ոստիկանության կողմից: Որոշներն անգամ ԿԸՀ կայքում անգամ նրա տվյալները չէին գտել:

Այս պահին իհարկե դժվար է ասել, թե իրականում ում կրակոցից է զոհվել ոստիկանության աշխատակիցը, սակայն մի բան հստակ է, որ նման դեպք  տեղի ունեցել է և ոստիկանությունում կա նման աշխատակից:

Կենսագրությունը

Յուրի Տեփանոսյանը ծնվել է 1986 թվականին, Երևանում: 2003 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, 2004-2006 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Հ Հ ոստիկանության զորքերում ծառայում էր 2011 թվականից: Յուրի Տեփանոսյանը 3 երեխաների հայր էր:

Դիտվել է 809 անգամ
 


Այս թեմայով