Այսօր Սոչիում Պուտինն ու Էրդողանը կարող են անդրադառնալ ԼՂ խնդրին

Նոյեմբերի 13-ին Սոչիում տեղի կունենա Պուտին-Էրդողան հանդիպումը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կքննարկի ահաբեկչության դեմ պայքարն ու իրավիճակը Սիրիայում, փոխանցում է RIA Novosti-ն։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլի մամլո ծառայությունը՝ հանդիպման ընթացքում երկու առաջնորդները նաև ծրագրում են կարծիքների փոխանակություն տարածաշրջանային և միջազգային հարցերով, ինչպես նաև առևտրա-տնտեսական կապերի ամրապնդման և էներգետիկ ոլորտում համագործակցության հեռանկարների քննարկում։

Ավելի վաղ Էրդողանն ասել էր, որ Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի ԼՂ հակամարտության կարգավորումը։

«Ես այդ մասին կխոսեմ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, երբ մենք հանդիպենք։ Նրա վերաբերմունքը ղարաբաղյան խնդրին շատ կարևոր է։ Եթե Պուտինն իսկապես կենտրոնանա այդ հարցի վրա, այն հնարավոր կլինի հեշտությամբ լուծել»,-հայտարարել էր Էրդողանը։

 


Այս թեմայով