Այսօր Պուտինը ուղիղ եթերում կպատասխանի ռուսաստանցիների հարցերին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ուղիղ եթերում կպատասխանի ռուսաստանցիների բազմաթիվ հարցերին: Փորձագետները սպասում են, որ հարցերի մեծ մասը կվերաբերվի սոցիալական խնդիրներին, առողջապահության, աշխատավարձներին, կրթությանը, հարցերի մի մասը կվերաբերվի գալիք ընտրություններին:

Պուտինի ժողովրդի հետ շփումը կսկսի Մոսկվայի ժամանակով ժամը 12-ին և կհեռարձակվի «Первый», «Россия 1» հեռուստաընկերություններով:

Սա Ռուսաստանի նախագահի թվով 15-րդ ուղիղ եթերն է: Այսպիսի ձևաչափ ստեղծվեց Պուտինի առաջին նախագհահական ժամկետի օրոք: Առաջին ուղիղ եթերը տեղի է ունեցել 2001 թվականին դեկտեմբերի 14-ին:

 


Այս թեմայով