Այսօր որոշել եմ էքսպերիմենտ անել․ Նիկոլ Փաշինյանը անակնկալ այցով մեկնում է գյուղերից մեկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրեց, որ անակնկալ, առանց ազդարման ու նախապատրաստման մեկնում է մարզերից մեկի գյուղերից մեկը։ Նպատակը, ըստ Փաշինյանի, մարդկանց հոգսերի, մտահոգությունների հետ ծանոթանալն է։

Փաշինյանն ասաց, որ որոշել է կոնկրետ գյուղը, բայց չի հայտնում դրա անունը, որ ավելորդ աժիոտաժ չսկսվի։ Նրա խոսքով՝ եթե այս փորձը հաջողվի, սա պարբերական բնույթ կստանա։ Վարչապետն ասաց, որ իր համար շատ կարևոր է անմիջական կապը և կենդանի շփումը մարդկանց հետ՝ զարկերակը չկորցնելու համար։

Այս թեմայով