Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Այսօր ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը կդառնար 50 տարեկան:

Այսօր ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը կդառնար 50 տարեկան:

tatul

Այսօր ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը կդառնար 50 տարեկան:
Թաթուլը ծնվել է 1965թ. ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գյուղում (այժմ՝ Թաթուլ գյուղում): Տարրական և միջնակարգ կրթությունը ստացել է Թալինի Տեխնիկական դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ:

Խորհրդային Միության բանակում ծառայելուց հետո ընդունվել է ԵՊՀ պատմության                  ֆակուլտետ:

Համալսարանի չոր-րորդ կուրսում Թաթուլը միացել է Հայկական ազատագրական շարժմանը:

 Այդ տարիներին նա պատմություն էր դասավանդում  Գետաշենի երկու դպրոցներում:

1990թ. սեպտեմբերին Թաթուլը մեկնել է  Լեռնային Ղարաբաղ, որտեղ վիճակն օրեցօր          վատանում էր: 1990թ. սեպտեմբերից մինչև 1991թ. մայիս ամիսը նա իր իսկ հիմնած զինված խմբով ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը` ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի:

1991թ. ապրիլի 30-ին Չորրորդ բանակը, իսկ քիչ ավելի ուշ` ադրբեջանական ՕՄՕՆ-ը հարձակվեցին Շահումյանին մոտ գտնվող Գետաշենի վրա՝ թալանելով գյուղի տները, սպանելով բնակիչներին: Գյուղի պաշտպանական մարտերում էլ  զոհվեց նաև Թաթուլ Կրպեյանը:

1996 թվականի ապրիլի 20-ին Թաթուլ Կրպեյանն արժանացել է Ազգային հերոսի կոչման:

2015 թվականի մարտի 18-ին Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքի զբոսայգիներից մեկը վերանվանվեց Թաթուլ Կրպեյանի անվամբ:

Դիտվել է 24 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy