Home » Real Politik » Այսօր ժամը 15-ից ամբողջովին կդադարեցվի կրակը

Այսօր ժամը 15-ից ամբողջովին կդադարեցվի կրակը

banakՂարաբաղը եւ Ադրբեջանը պայմանավորվածության են հասել այսօր ժամը 15-ից ամբողջովին դադարեցնել փոխհրաձգությունը եւ սկսել զոհված զինվորների փնտրման գործողությունները:  Այս մասին տեղեկացնում է РИА «Новости»-ն:

«Մենք պայմանավորվել ենք, որ այսօր 15.00-ից հյուսիսային եւ հարավային ուղղություններով դադարեցվելու է կրակը եւ սկսելու ենք զոհվածների հայտնաբերման համատեղ գործողությունը»,- հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Լ. Մնացականյանը:

Այս հայտարարությունից առաջ երկու կողմերն էլ հայտարարում էին, թե հրադադարը խախտվել է գիշերվա ընթացքում եւ հնչել են կրակոցներ:

Դիտվել է 1,153 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy