Այսօր երեկոյան հնարավոր է որոշակի հստակության մտնի ԱԱԾ տնօրենի հարցում

62769«Վաղը՝ փետրվարի 11-ին, լրանում է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը։ Հիշեցնենք, նա 70 տարեկան է և, ըստ իշխանական շրջանակների պնդումների, ԱԱԾ տնօրենի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո էլ մնալու է ԱԱԾ-ում։
Հակոբյանի նոր պաշտոնը, ըստ նույն տեղեկությունների, կոչվելու է ՀՀ նախագահի ներկայացուցիչը ԱԱԾ-ում։ Այս պահին ԱԱԾ երկու թեկնածուի անուն է շրջանառվում է ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարաթյանյանինը, որը, հիշեցնենք, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է և Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանինը։ Ինքը՝ սակայն, Գորիկ Հակոբյանը, օրեր առաջ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում չէր բացառել, որ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ երկարացնի իր պաշտոնավարման ժամկետը։ Հնարավոր է, այսօր երեկոյան սպասվող ՀՀԿ նիստից հետո սույն հարցում ևս որոշակի հստակության մտնի»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ Հայկական ժամանակ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 107 անգամ
 


Այս թեմայով