Այսօր Արտաշատի քաղաքապետարանում ընդունեցի ավելի քան 40 հաշմանդամի. քաղաքապետ (Photo)

12309951_195486934123085_7905443381102155896_oԱրտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Դեկտեմբերի 3-ն աշխարհում նշվում է որպես հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օր: Եվ այդ առիթով այսօր Արտաշատի քաղաքապետարանում ընդունեցի ավելի քան 40 հաշմանդամի՝ լսելու նրանց ցանկություններն ու պահանջները, ինչես նաև ֆինանսական աջակցություն ցուցաբերեցի նրանց: Արտաշատ քաղաքի վերակառուցման փուլում մենք խիստ հետևողական ենք լինելու՝ ստեղծել բոլոր հարմարությունները՝ հաշմանդամների ազատ տեղաշարժն ապահովելու համար: Միշտ պետք է հիշել, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները կարող են իրացվել միայն, եթե հասարակությունն ու յուրաքանչյուր քաղաքացի անհրաժեշտ վարքագիծ և հարգալից վերաբերմունք ցուցաբերի սահմանափակ կարողություններով անձանց նկատմամբ:

12247844_195486937456418_4428334165052548358_o

Դիտվել է 54 անգամ
 


Այս թեմայով