Այսօր Ավան թաղամասում հայտարարվելու է պարեկային ժամ

скачанные файлы (1)«Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում այսօր երեկոյան ժամը 18-ից սկսած «Հանրապետության» հրապարակում ձևավորվելու է ավտոշարասյուն, որոնք դեռևս հայտնի չէ, թե ինչ հրաման են ստանալու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Բնակչության պայմանական տարհանման համար մոտ 30 ավտոբուս են լինելու հրապարակում»,- ասաց նա։

Իսկ գիշերը ժամը 2-ից սկսած Ավան թաղամասում հայտարարվելու է պարեկային ժամ մինչև լուսաբաց։

«Բայց ամեն դեպքում բոլոր նրանք, ովքեր կլինեն դրսում ոստիկանները փորձելու են ուղղել դեպի տուն, և պատահական չէ ընտրված ժամը, այդ ժամին քիչ մարդիկ կլինեն դրսում»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ զորավարժությունները անցկացվում են սեպտեմբերի 3-ից 6-ը։

Դիտվել է 1,557 անգամ
 


Այս թեմայով