Այսօր ասում են` իրենց ախպերն եմ, վաղը` մեծ ախպերն եմ, ավելի ուշˋ իրենց թագավորը. Փաշինյան

նիկոլԱյսօր Ազգային ժողովում լրագրողները գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանից հետաքրքրվել են շաքարավազի բիզնեսից եւ մեկնաբանություն ուզել այդ բիզնեսի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունների շուրջ:

«Նիկոլ Փաշինյանը հիմա թեման բռնել ա` օդից կախված, մտածում են, որ մեր հետ ա ինքը, ինքն էլ ուզում ա ցույց տա, որ մեր հետ չի: Ես էլ օդից կախված էդ ձեւ եմ ասում: Ինքը կարում ա՞ ապացուցի, որ ես պատրաստի հումք եմ բերում: Ինքը ասում ա` օդից կախված լուրերով:

Բնական ա, ընտրություն ա, Նիկոլ Փաշինյանը պետքա ա գա մեր համայնք, իրար հետ ընտրություն անենք, դրա համար ինքը ուզում ա ցույց տա, որ մեր հետ չի: Ինքը մեր ախպերն ա, մեր հետ ա ինքը: Ինքը, ես ընդամենը կարամ ասեմ` մեր ախպերն ա ինքը, ուզում ա ցույց տա, որ մեր հետ չի, բայց իզուր, թող էդ ձեւ բաներ չանի»,- ասել է Ալեքսանյանը:

Այս կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրևեց.

«Կարդացի Սամվել Ալեքսանյանի հարցազրույցը: Փաստորեն, Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխները սկսել են մտմտալ իրենց ապագայի մասին:

Այսօր ասում են, որ ես իրենց ախպերն եմ, վաղը կասեն, իրենց մեծ ախպերն եմ, ավելի ուշˋ իրենց թագավոր ախպերն եմ: Եւ այսպես շարունակ:)

Հ.Գ. ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն:))))»:

Դիտվել է 311 անգամ
 


Այս թեմայով