Այսօր ԱԺ-ում կքննարկվի ՀՀ 2018թ. պետբյուջեի նախագիծը

Այսօր ԱԺ-ն շարունակում է հերթական քառօրյա նիստերը՝  քվեարկելով նախորդ օրվա քննարկած նախագծերը:
Նշենք, որ խորհրդարանն իր աշխատանքները քառօրյայի երկրորդ օրը սկսել է «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» նախագծի քննարկմամբ:

Օրակարգում ընդգրկված հարցերի հիմնական մասը երկրորդ ընթերցման է, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը, կից ներկայացված նախագծերի փաթեթով:

Քննարկման կդրվի նաև «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին և այլ նախագծեր:

 


Այս թեմայով