Այսօր Ազատության հրապարակում «ահաբեկչություն» է սպասվում

hak-mitingԵրեկ 2015 թ. դեկտեմբերի 1-ից Երևան քաղաքում նախատեսված հավաքների անցկացման կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն տարածեց: Հայտարարությունը նման էր մի յուրահատուկ «ահաբեկչության»: Իր այս հայտարարությամբ ոստիկանությունը ստեղծում է մթնոլորտ, որպեսզի հանրահավաքին ավելի քիչ քաղաքացիներ մասնակցեն:

Մտահոգիչ է  հատկապես հայտարարության 2-րդ կետը, որտեղ ասվում է.«ՀՀ ոստիկանությունը շարունակում է պարբերաբար ստանալ, մշակել և վերլուծել հավաքների անցկացման ընթացքում որոշակի անձանց կողմից սադրիչ կամ անօրինական գործողություններ կատարելու հավանականության մասին տեղեկություններ, ինչպես նաև ձեռնարկում է այդպիսի գործողությունների կանխմանն ու խափանմանն ուղղված անհրաժեշտ օպերատիվ միջոցներ»:

Եթե դիտարկենք այն հանգամանքը, որ օրերս  «վնասազերծվեց» խումբ, որը ըստ պետական մարմինների` նախապատրաստում էր հանցագործություններ  քաղաքացիների նկատմամբ, ապա տեղեկատվական «ահաբեկչություն» է ոստիկանության կողմից հանրության նկատմամբ նմանատիպ հայտարարություն տարածելը: Այլ կերպ այս հայտարարությունը հասկանալ դժվար, թե հնարավոր լինի:

Հանրությունը այսօր իսկապես պետք է սպասի «ահաբեկչության»` իհարկե խոսքը տեղեկատվական ահաբեկչության մասին է, որը հնարավորություն կտա ոստիկաններին օրինականացնել իրենց անօրինական գործողությունները` քաղաքացիների նկատմամբ:

Այնպես, որ բոլորս դեպի Ազատության հրապարակ, քանի որ հանրության բազմահազարանոց ներկայությունը կստիպի իշխանություններին հնարովի ահաբեկչություններ այլ տեղերում փնտրել:

Անի Ասլյան

Դիտվել է 1,680 անգամ
 


Այս թեմայով