Փաշինյանի անսկզբունքային աջակիցը

Հայաստանի քաղաքական կյանքում սկզբունքայնությունը և գաղափարներին հավատարիմ լինելը անիմաստ զբաղմունք է համարվում և այսօր դժվար կարելի է հիշել  լայն ճանաչում ունեցող քաղաքական գործչի, որը նվազագույնը երկու անգամ կարդինել չի փոխել թիմն ու միևնույն երևույթի մասին՝ մոտեցումները։ Այս ախտը հատկապես ցավալի է տեսնել երիտասարդ քաղաքական գործիչների մոտ, որոնք դեռ երկար ճանապարհ կարող են անցնել և իրենցից ավագներին սկզբունքայնության դաս տալ։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն օրերս ընդունել էր Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամներին՝ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնական, ՍԴՀԿ վարչության անդամ Նարեկ Գալտյանը։

ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետը ողջունել է Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները եւ ընդգծել, որ ՍԴՀԿ-ն անվերապահ աջակցում է Նիկոլ Փաշինյանին։

ՍԴՀԿ վարչության անդամ Նարեկ Գալստյանի օրինակով լավագույնս կարելի է հասկանալ, թե ինչպիսին չպետք է լինի  սկզբունքային քաղաքական գործիչը։ Նարեկ Գալստյանը 2007 թվականին անձամբ  թռուցիկներ էր փակցնում՝ «Սարգսյան Սերժին հայը կմերժի» գրությամբ, որի պատճառով 2007 թվականի նոյեմբերի 13-ին ձերբակալվել էր։

Եվ ահա, այս ամենից հետո, երբ ըստ մամուլի հրապարակումների, ՍԴՀԿ ֆինանսական բեռը իր վրա վերցրեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, կուսակցությունը կարդինալ փոխեց իր դիրքորոշումը, և  2013 թվականի նախագահկան ընտրություըններից հետո ՍԴՀԿ-ն հայտարարեց, որ պաշտպանելու է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ ՍԴՀԿ-ն պաշտպանում էր այն Սերժ Սարգսյանին, ում ըստ իրենց «հայը պետք է մերժեր»։

Դառնանք մեր օրեր. 2018 թվականի ապրիլի 3-ին  ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Նարեկ Գալստյանը Նիկոլ Փաշինյանի սկսած պայքարը անվանել էր «Պրոցես` հանուն պրոցեսի և օդ կրակված փամփուշտ է» ։ Այս ամենից անցնում է մի քանի ամիս, ու երբ արդեն Նիկոլ Փաշինյանի ձեռքում են բոլոր իշխանական լծակները, ՍԴՀԿ-ն և Նարեկ Գալստյանը փոխում են իրենց տեսակետը և «անվերապահ աջակցում» Նիկոլ Փաշինյանին։

Այս թեմայով