Այսուհետ ընտրական գործընթացը կեղծելու հնարավորություն չի լինի. Փաշինյան

Կարևոր հանձնառություն է՝ կազմակերպել իսկապես ազատ և արդար ընտրություններ, Բրյուսելի «Կարնեգի  Եվրոպա» հետազոտական կենտրոնում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Հիմա Հայաստանի քաղաքացիները գիտեն, որ իրենց ձայնը կշիռ ունի: Այսուհետ ընտրական գործընթացը կեղծելու և քաղաքացիների վստահությունը խարխլելու հնարավորություն չի լինի: Ուստի մենք նախաձեռնել ենք ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու ներառական գործընթաց», — նշել է նա։

Ն.Փաշինյանի խոսքով, ապահովվելու է դատական համակարգի անկախությունը, հաստատակամորեն արմատախիլ կարվի կոռուպցիայի մեջ թաթախված նախկին դատական համակարգի արատավոր պրակտիկան։

Նա ասել է նաև, որ միջոցառումները կստեղծեն բարենպաստ միջավայր տնտեսական զարգացման համար, որը կառավարությունը համարում է ազգային անվտանգության առանցքային բաղադրիչ:

Այս թեմայով