Այն հարցերը,որ ես և իմ ընկերները բարձրացնում ենք իմաստ կունենա քննարկել քաղաքապետի հետ

221132031358838289Նախ ցանկանում եմ Վահե Նիկոյանին շնորհակալություն հայտնել, հանձնաժողովի աշխատանքներին հրավիրելու համար:
Սակայն այն հարցերը,որ ես և իմ ընկերները բարձրացնում ենք դուրս են այդ հանձնաժողովի տիրույթից և գտնվում են քաղաքապետի իրավասության տակ:
Օրինակ,երբ մենք ասում ենք ՝ինչու են կարմիր գծերի եկամուտները տվել մասնավորին,երբ կարեղ էին քաղաքապետարանին պահել և գումարները ուղղորդել տրանսպորտի խնդիրներին ,հանձնաժողովը այս հարցում ոչ մի դերակատարում չունի:
Կամ ինչու մեր հարևան Վրաստանում ,որ պատրաստվում է Եվրոպական Ասոցացման պայմանագիրը ստորագրել,ռուսական ավտոպահեստամասերն և անվադողերն անհամեմատ էժան են քան Մաքսային սուրացող Հայաստանում:Համաձայնվեք այս հարցադրման հետ տվյալ հանձնաժողովն նույնպես աղերսներ չունի:
Ես կարող եմ իմ մտահոգություններն անընդհատ շարադրել,սակայն այս խնդիրներն քաղաքապետի իրավասությանն են,հետևաբար մեր քննարկումն իմաստ կունենա քաղաքապետի հետ, ինչին մենք պատրաստ ենք,բաց և ուղիղ եթերում:

կից նյութն՝ այստեղ

Դիտվել է 56 անգամ
 


Այս թեմայով