Այն ինչ գումար է բերում՝ միշտ չէ որ լավ է. Զոյա Թադևոսյան

Օրեր առաջ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը իր ֆեյսբուքյան էջում հանդես էր եկել գրառմամբ, որ ՀՀ-ում պետք է օրենսդրորեն արգելել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը, ներառյալ դրանց ինտերնետ ծառայությունները՝ տեղական թե միջազգային, ինչպես նաև on-line խաղատների գործունեությունը, կրկին, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային:

Սրա տնտեսական հնարավոր ազդեցությունների վերբերյալ Politik.am-ը խոսեց տնտեսագետ Զոյա Թադևոսյանի հետ, ով շտապեց նշել, որ հարցի բարոյական կողմն ավելի կարևոր է քան նրա տնտեսական ազդեցությունը:

«Որքան երիտասարդներ են անտեղի վատնում գումարներ այդ ընկերություններում, խաղատներում : Ես Ֆարմանայանի հետ համաձայն եմ ՝այդ առումով , այն դեպքում, որ երբեք որևէ հանրապետականի ,որևէ առաջարկի հետ համաձայն չեմ եղել:

Այն դրական ազդեցությունը որը ունի տնտեսության վրա ՝ այդ ընկերությունների կողմից վճարվող հարկերի ձևով, բարոյական, մարդկային  վարքագծի զարգացման  պատասխանատվության զարգացման առումով խիստ բացասական է այդ ազդեցությունը»,-ասաց Զոյա Թադևոսյանը հավելելով, որ այն ինչ գումար է բերում միշտ չէ որ լավ է:

Մեր զրուցակիցն ավելացրեց նաև որ տնտեսության առումով աննշան է դրանց եկամուտները և 2 մլրդ ՀՀ դրամը այն գումարը չէ որ կարևորենք դրանց գործունեությունը:

«Այն գումարները , որոնք երիտասարդները ծախսում են խաղադրույքներ կատարելու ժամանակ , ավելի նպատակային ծախսելու դեպքում շատ ավելի մեծ եկամուտներ կստանա տնտեսությունը, հանգեցնելով խաղադրույք կատարողների համար՝ աշխատատեղերի ստեղծմանը կամ զարգացմանը, մասնագիտություն ձեռք բերելուն, ինչ անհամեմատ մեծ արժեք է քան բուքմեյքարական ընկերությունների տված տնտեսական օգուտները »,-եզրափակեց Զոյա Թադևոսյանը:

Այս թեմայով