«Փաշինյանը մի բան գիտի՞». քաղաքագետը՝ Հայաստան-Իրան սահմանի մասին

«Հայաստան-Իրան սահմանը չի կարող փակվել: Դա ո՛չ Հայաստանին, ո՛չ Իրանին ձեռնտու չէ»,- Politik.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե hայ-իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով։

«Ես չգիտեմ՝ Փաշինյանը կոնկրետ ինչ է նկատի ունեցել իր այդ հայտարությամբ, բայց այս պահին չկա որևէ հստակ բան, ըստ որի՝ Հայաստան-Իրան սահմանը կարող է փակվել: Եթե Փաշինյանը գիտի մի բան, որը մենք չգիտենք կամ չենք տեսնում, այլ հարց է, պետք է հստակեցնել»:

Քաղաքագետի խոսքով՝ պետք է հիշել, որ Հայաստան-Իրան հարաբերերությունները երկուստեք շահավետ են, և կողմերից ոչ մեկն էլ, վստահաբար, սահմանը փակելու քայլին չի գնա.

«Եթե անգամ դիտարկենք ԱՄՆ-ի պատժամիջոցների գործոնը, էլի դժվար է սահմանի փակման մասին մտածելը: ԱՄՆ-ն երբեք մեր առջև ընտրության խնդիր չի դրել՝ ընտրել Իրանին կամ իրեն»:

 

Այս թեմայով