Այդ զենքն արդեն ստեղծված է. Բագրատյանի սենսացիոն հայտարարությունը

Հրանտ-Բագրատյան11«Այդ զենքն արդեն ստեղծված է»:  Այսպես արձագանքեց նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի  ժամանակ պատասխանելով այն հարցին, թե Հայաստանը կարող է ստեղծել միջուկային զենք, ինչի մասին վերջինս օրերս բարձրացրել էր ԱԺ-ում:  Ըստ Բագրատյանի՝ Հայաստանն այդ հնարավորությունն ունի:

Անդրադառնալով ԼՂՀ Անկախության ճանաչման իր եւ Զարուհի Փոստանջյանի կողմից մշակված նախագծին, Բագրատյանն ասաց, թե այս պահին  Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը  շատ բան կարող է տալ:  Ըստ նրա՝ Ադրբեջանը չի նայում Հայաստանը ճանաչե՞լ է արդյոք ԼՂՀ անկախությունը, թե ոչ: «Դա Էդվարդ Նալբանդյանի տրամաբանությունն է, ինչը նշանակում է տրամաբանության բացակայություն: Ադրբեջանը եթե ուզենա ոչնչացնել մեզ՝ կոչոնչացնի, չի ասի, վայ դեռ չեն ճանաչել»,- ասաց Հրանտ Բագրատյանը: Նա նշեց, որ  պատերազմն այս պահին էլ շարունակվում է, եւ սխալ է ապրիլյան զարգացումներն անվանել քառօրյա:

Դիտվել է 1,763 անգամ
 


Այս թեմայով