Ամփոփիչ կենացով հանդես է եկել Սերժ Ազատիչը. մանրամասններ էլիտար հարսանիքից

էլիտար խնջույք«Չնայած ՀՀԿ-ականները երեկ պնդում էին, թե «Ֆլորենսում» տեղի ունեցած քեֆը հերթապահ-պրոտոկոլային էր, բայց ՀՀԿ նախագահը բավականին կարևոր մեսիջներ է հղել իր կուսակիցներին։ Սերժ Սարգսյանի մոտ ՀՀԿ-ն ցուցադրել է, որ «մեկ հոգի՝ մեկ մարմին» է, ու նախագահի, երկրի, պետականության համար բաժակ բարձրացրած Գալուստ Գրիգորիչի հետ եղել է խիստ համերաշխ։ Հաջորդ կենացն ասել է Հովիկ Արգամիչը, որի կառավարության ողջ կազմը նույնպես ներկա է եղել «տոնակատարությանը»՝ «նվիրված» Աժ աշխատանքների ավարտին, Ընտրական օրենսգրքի կոնսենսուսին, Հարկային օրենսգրքի առաջին ընթերցմանը։ Բացակայել են միայն դաշնակցական նախարարները։ Հովիկ Աբրահամյանը խմել է նաև Գալուստ Գրիգորիչի, պատգամավորների, Աժ-ի կենացը։ Հետո Գրիգորիչը խմել է կառավարության կենացը։ Ամփոփիչ կենացով հանդես է եկել Սերժ Ազատիչը՝ անդրադառնալով 3 խումբ հարցերի, սկսած գործի շարունակություն, միասնականության դրսևորում պետականության, Արցախի, երկրի անվտանգության հարցերի նկատմամբ։ Ասել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակական է լինելու, թե որքանով՝ հաջող, շատ կամ քիչ, բայց մղելու են, քանզի երկիրը կանգնած է լրջագույն խնդիրների, գործընթացների առաջ։ Ասել է, որ մարտահրավերները շատ մեծ են, ուստի պետք է կարգի բերվի «հայոց տունը»՝ դրսին, Ադրբեջանին չուրախացնելու և ոչ թե ընտրությունների գնալու պատճառով։ Ներքաղաքական հարցերից չի խոսել և ոչ մի հստակություն չի մտցրել տագնապահար ՀՀԿ-ականների շրջանում՝ ապագա ընտրությունների և իրենց ճակատագրի մասով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝  «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 677 անգամ
 


Այս թեմայով