Ամսվա «բոմբ» լուրը. Բարսեղ Բեգլարյանը կդառնա ՀՀ նախագահ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այո՛, այո՛, ամենայն լրջությամբ ենք գրում: «Փաստի»՝ իշխանություններին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ Ամանորից առաջ հատուկ նպատակով Վաշինգտոն էր մեկնել «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը: Հունվարյան տոներից հետո նա կարևոր հանդիպումներ է ունեցել նաև Մոսկվայում: Այժմ Բարսեղ Բեգլարյանը Երևանում է: Մեր աղբյուրը պնդում է, թե նրա հանդիպումները ԱՄՆ–ում և Մոսկվայում բարեհաջող են անցել: Դառնանք ամենակարևորին. իշխող հանրապետական կուսակցության ՀՀ նախագահի թեկնածուն, ամենայն հավանականությամբ, կլինի հենց Բարսեղ Բեգլարյանը: Ճիշտ է՝ այս պաշտոնի համար շրջանառվում են Էդվարդ Նալբանդյանի և Արկադի Ղուկասյանի (վերջինս ջանք ու եռանդ չի խնայում այս ուղղությամբ) անունները: Այս պահի դրությամբ Բաղրամյան 26–ում ավելի հակված են Բարսեղ Բեգլարյանի թեկնածությունն առաջադրելուն:

Ճիշտ է՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախորդ օրը ասաց, որ նախագահի պաշտոնում առաջադրելու են թեկնածուի, ով «կունենա լուրջ կենսագրություն և բարձր հեղինակություն»: Բայց ո՞վ ասաց, որ դա Բարսեղ Բեգլարյանին չի վերաբերում:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այս թեմայով