Ամուսնուն և 2 որդիներին կորցրած Զատիկյանի կնոջ սենսացիոն բացահայտումը

8e63208b6938f61d54f9ed6b82025b6fՄալաթիայի նախկին թաղապետ, Արցախի հերոս Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության գործով սպանությունը պատվիրելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտված ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` «Լեդի Հակոբի» եղբորորդուն՝ Ստեփան Հակոբյանին, ոչ թե պետք է արդարացնեն, այլ ցմահ ազատազրկման դատապարտեն: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վահան Զատիկյանի կինը` Սոխակ Խոցանյանը: Արձագանքելով Ստեփան Հակոբյանի փաստաբան Երեմ Սարգսյանի՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ուղարկված բողոքին, որով պահանջում է բեկանել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը եւ իր պաշտպանյալի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելը, ասաց. «Նրանք մի այնպիսի փաստաբան ունեն, որ ինչ պատվիրում են, գրում եւ պահանջում է, բայց այդտեղ ոչ մի հիմքեր չկան: Նրա մեղավորությունն ապացուցված է փաստերով, հակառակը լինել չի կարող: Վահան Զատիկյանն այնքան լավություն է արել նրանց ու հիմա այս պատասխանն ենք ստանում: Իրենք համառորեն պնդում են, թե իրենք չեն, բայց դա ասելով չէ, այլ փաստերով է: Իսկ փաստերն ապացուցված են եւ անհերքելի: Պատիժը դեռ շատ մեղմ է, որովհետեւ դեպքը այնպիսի վայրում է տեղի ունեցել, որ կարող էր մեկի-երկուսի փոխարեն ավելի շատ զոհ լիներ: Դրա համար մենք ոչ թե 20, այլ ցմահ ազատազրկում ենք պահանջում»:

Ամբողջական նյութը shamshayan.com կայքում

Դիտվել է 369 անգամ
 


Այս թեմայով