«Ամուսինս վաղուց մահացած է». Լյուդմիլա Պուտինա

FILE-Vladimir-Putin-Officially-Divorced-St-Petersburg-G8-Summit-2006-Day-1Գերմանական Die Welt պարբերականը  ժամանակին հրապարակել էր հետաքրքիր հարցազրույց, որտեղ Վլադիմիր Պուտինի նախկին կինը Լյուդմիլա Պուտինան պատմել է ցնցող ճշմարտություն իր ամուսնու կյանքի մասին: Նյութը գուցե շատերին անհավանական թվա, սակայն այնդիտարկելով ՌԴ ներկայիս քաղաքականության ֆոնին, այն այդքան էլ անիրատեսական չի համարվում:
«Ամուսինս, ցավոք սրտի, արդեն վաղուց մահացած է։ Ես ստիպված եմ դա հրապարակայնորեն խոսոտվանել, քանի որ այլևս չեմ կարողանում տեսնել, թե ինչ է տեղի ունենում նրա անունից։

Դրանք սարսափելի մարդիկ են։ Նրանք ոչ մի բանի առջև կանգ չեն առնում։ Վախենում եմ, որ այժմ նրանք կսպանեն ինձ ու դուստրերին այնպես, ինչպես սպանեցին նրան»,- ասել է նա։

Պուտինայի խոսքով՝ իրենց ընտանիքը չէր կարելի իդեալական համարել։ «Երբ ամուսնացել եմ, սիրահարված էի հետախույզ սպայի, սակայն իրականությունը միանգամայն այլ եղավ։ Պուտինը դուրս եկավ ստոր, դաժան մարդ, բռնապետ։ Նա երբեք հաշվի չի նստել ինձ հետ, պարզապես չի նկատել իմ գոյությունը։ Ես նրան պետք էի միայն ընտանիքի կազմի մասին տեղեկանքի համար և որպես մայր իր երեխաների համար։ Ինձ համար դժվար է այդ մասին խոսել, սակայն Պուտինը ծեծել է ինձ, նվաստացրել, ծաղրել։ Կյանքը նրա հետ կտտանք էր»։

Պուտինան խոստովանել է, որ փորձել է պայքարել՝ բազմիցս պատրաստվելով ապահարզան տալ։ «Սակայն այդ մարդու համար ոչ մի սուրբ բան չկար։ Ինձ լռել ստիպելու համար նա ինձ հանձնել է հոգեբուժական կլինիկա։ Ես անցել եմ դժոխքի բոլոր պարունակներով… Թմրանյութեր, հոգեմետ դեղամիջոցներ, ծաղր։ Տևական ժամանակ ինձ փակել են մեկուսարանում, և ես երկար ժամանակ արևի լույս, մարդկանց չեմ տեսել»,- ասել է Ռուսաստանի նախագահի նախկին կինը։

Նրա խոսքով՝ երիտասարդ և ինքնավստահ կինը վերածվել էր ստվերի, իր կամքը կոտրվել է, ստիպված է եղել համաձայնել բոլոր պայմաններին՝ այնտեղից դուրս գալու համար։

«Սակայն այն, ինչ սկսվեց նրա մահից հետո, ընդհանրապես նկարագրելու ենթակա չէ։ Նրա մոտ այդ ժամանակ բարդ շրջան էր։ Նա ինձ իհարկե ոչինչ չի պատմել, դարձել էր էլ ավելի ներամփոփ։ Մահվանից մեկ ամիս առաջ՝ գիշերը, առանց նախազգուշացման տարել է դուստրերին՝ նույնիսկ չգիտեի, թե ուր։ Իսկ այնուհետև նա ընդհանրապես անհետացավ։ Գիշերը մեր տուն են եկել ինչ-որ մարդիկ, նրանցից ինչ-որ մեկին գիտեի, ինչ-որ մեկին տեսնում էի առաջին անգամ»,- հիշում է Լյուդմիլա Պուտինան՝ հավելելով, որ նրանք տակնուվրա են արել տունը, նայել բոլոր թղթերը, տան բոլոր պատերը թակել։ Այն ժամանակ նրանք ասել են միայն մի բան. «Եթե ուզում ես ապրել՝ լռիր»։

Ամուսնու մասին բոլոր հարցերին կարճ պատասխանել են, որ շուտով կգա, կարևոր հանդիպոմ ունի, և որ ազգային ավտանգության շահերից ելնելով դա ոչ մեկի հետ Պուտինան չքննարկի։

«Մի քանի օր անց հայտնվեց նրա առաջին կրկնօրինակը… այնուհետև արդեն ես իմացա, որ Վլադիմիրի սպանությունը պատրաստվել էր նախապես, նրան սպանել են այն ժամանակ, երբ առաջին կրկնօրինակը գրեթե պատրաստ է եղել զբաղեցնելու նրա տեղը։ Արտաքնապես նա իհարկե շատ նման էր Պուտինին, ես ցնցված էի։ Սակայն դա միանգամայն այլ մարդ էր»։

Նրան պայման են առաջադրել՝ կա՛մ խաղալ դավաճանված կնոջ դեր, կա՛մ ինքն ու աղջիկներն այլևս չեն ապրի։ «Այլընտրանք չունեի»,- ասել է Պուտինան։

Այդ իսկ պատճառով նրանք կրկնօրինակ են պատրաստել նաև Պուտինայի համար, որպեսզի երբ ինչ-որ բան այնպես չասի, ինչպես ծրագրված էր սցենարով, կարողանան սրբել շփոթությունները։ «Եթե նրանք հասցնեին ստեղծել իմ կրկօրինակը՝ քիչ թե շատ հաջող նմանությամբ, ինձ վաղուց սպանած կլինեին»,- ասել է Վլադիմիր Պուտինի նախկին կինը։

Նա խոսոտանել է, որ հրաշքով է փրկվել։ Հասկանալի պատճառներով չի հայտնել մարդկանց անունները, ովքեր օգնել են նրան դադարեցնել այդ սոսկալի բեմականացումն ու թաքնվել։ «Ամուսնալուծությունը» նրա փրկությունն է եղել։ «Այժմ ապրում եմ արտերկրում: Ամեն ինչ լավ է, սակայն ինձ համար սարսափելի է տեսնել, թե ինչ է տեղի ունենում Ռուսաստանի հետ»։

Նա հարցազրույցն ավարտել է հետևյալ կոչով. «Դուք ապրում եք որպես աղքատներ, հազիվ ծայրը ծայրին հասնում, որովհետև ձեզ անողոքաբար թալանում են ու խաբում։ Իսկ այժմ արդեն դրված է Ռուսաստանի բնիկ ժողովրդի ապրելու հարցը։ Եթե չդադարեք վախենալ և արհամարհե այն, ինչ տեղի է ունենում երկրում, չեք ապրի»։

Դիտվել է 1,886 անգամ
 


Այս թեմայով